Ֆուտբոլ

Օլեգ Բլոխինը նշանակվել Է Կիեւի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ

1 րոպեի ընթերցում

Օլեգ Բլոխինը նշանակվել Է Կիեւի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլասերներին քաջածանոթ ուկրաինացի անվանի ֆուտբոլիստ եւ մարզիչ, Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը նշանակվել Է նաեւ Կիեւի «Դինամո» ակումբի գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ակումբի կայքը:Եվրոպայի գավաթակիրների գավաթի մրցաշարի կրկնակի հաղթող, նախկին ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր, 1975 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր Բլոխինը շուրջ երկու տասնյակ անգամ հանդես Է եկել Կիեւի «Դինամո» ակումբի կազմում, որը եւ այժմ գլխավորել Է:Բլոխինը փայլել Է 1970-1980թվականներին: Հայաստանում նրան լավ են հիշում նախեւառաջ Երեւանի «Արարատ» ակումբի հետ սկզբունքային խաղերից, այդ թվում՝ 1973թվականի ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակչում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում