Մեկնարկեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի մրցաշարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երեք քաղաքների մարզադաշտերում՝ Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբի, Աբովյանի եւ Աշտարակի մարզադաշտերում սեպտեմբերի 25-ին մեկնարկեց ՀՀ վարչապետի գավաթի 2012 թվականի ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների թիմերը:
Ինչպես փոխանցում Է«Արմենպրես»-ը, մրցաշարին մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման, Պաշտպանության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տրանսպորտի եւ կապի, Արտակարգ իրավիճակների, Կրթության եւ գիտության, Առողջապահության, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ դատախազության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, ՀՀ կենտրոնական բանկի եւ այլ կառույցների թիմերը:
Մրցաշարի խաղերի տեւողությունն Է 60 րոպե` երկու խաղակեսով, յուրաքանչյուրը 30-ական րոպե: Թիմերը մասնակցում են 20 ֆուտբոլիստներով, որոնցից 11-ը՝ հիմնական, 9-ը՝ պահեստային:
Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: