Պաշտոնական

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից,Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային ուղղված հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին:

Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը:

Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի Գրաչովի բացառիկ ջանքերը և նշանակալի մասնակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն աջակցելու գործում: Նա կանգնած է եղել մեր եղբայրական երկրների միջև դաշնակցային գործընկերության կայացման ու զարգացման հիմքերում:

Հետևողական և արդյունավետ գործունեության, ինչպես նաև իր մարդկային բարձր որակների շնորհիվ, Պավել Գրաչովը հայ ժողովրդի հիշողության մեջ միշտ կմնա որպես հավատարիմ բարեկամ և անկեղծ զինակից: Նրա պրոֆեսիոնալ ոգին, հավատարմությունը երդմանն ու պարտքին, խիզախությունն ու անվեհերությունը վառ օրինակ են երիտասարդ սերունդների համար:

Հարգելի Լյուբով Ալեքսեյի,

Ընդունեք անկեղծ ցավակցություններս, մաղթում եմ տոկունություն և համբերություն Ձեր ընտանիքի համար այս ծանր օրերին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում