Նախագահն ընդունել է ֆրանսիացի խոշոր գործարարների պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ֆրանսահայ գործարար Սերժ Չուրուկին և նրա հետ Հայաստան ժամանած ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում ընդգրկված են ամենատարբեր՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարական աշխատանքների և արտադրանքի, արդյունաբերության, առևտրային խոշոր կենտրոնների կառուցման ու շահագործման և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հեղինակավոր գործարարներ, ովքեր Ֆրանսիայի տնտեսական և քաղաքական կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում: Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ Հայաստանն ունի ջերմ, բարեկամական և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, պայմանավորված է թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ երկու երկրների և ժողովուրդների մտերմության համար յուրօրինակ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ համայնքով: Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը, ըստ Նախագահի, սիրում են Ֆրանսիան, Ֆրանսիայի հարուստ մշակույթն ու արժեհամակարգը: Նախագահը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին երկկողմ հարաբերություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, և Հայաստանը շահագրգռված է է՛լ ավելի խորացնելու, ընդլայնելու Ֆրանսիայի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում: Սերժ Չուրուկը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ ինքն ու ճանաչողական այցով Հայաստան ժամանած և արդեն հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջատեղյակ իր ընկերները հենց այդ նպատակով են այցելել Հայաստան: Ֆրանսահայ հեղինակավոր գործարարի հավաստմամբ, իրենք ցանկանում են այցի շրջանակներում տեղում ծանոթանալ Հայաստանի տնտեսությանը, ներդրումային միջավայրին և առկա ծրագրերին, հանդիպումների ժամանակ քննարկել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական նոր ձեռնարկությունների ու ներդրումների ներգրավման հնարավորությունները՝ այդպիսով նպաստելով երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնմանն ու խորացմանը: Նախագահը ֆրանսիացի գործարարներին ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Եվրամիություն հաջողությամբ զարգացող համագործակցությունը:

Հայերեն Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները