Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Չեմպիոնների լիգա»-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Չեմպիոնների լիգա»-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Չեմպիոնների լիգա»-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խորհրդանշական հավաքականում Հենրիխ Մխիթարյանի հետ մեկտեղ ընդգրկված են նաեւ Մարիու Ֆելգեյրաշը («Կլուժ»), Խեսուս Խամեսը («Մալագա»), Ալեքսը (ՊՍԺ), Նեյտնիկը («Անդերլեխտ»), Մարսելոը («Ռեալ»), Վերատը (ՊՍԺ), Յայա Տուրեը («Մանչեսթեր Սիթի»), Կրոսը («Բավարիա»), Բաստոսը («Կլուժ»), Իսկոը («Մալագա»):

«Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլի առաջին խաղում «Շախտյոր»-ը հաղթեց դանիական «Նորդշելանդ»-ին`2-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ, միեւնույն ժամանակ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ «ՉԼ» խմբային փուլում: «Նորդշելանդ»-ի հետ խաղից հետո Մխիթարյանը ճանաչվեց նաեւ այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում