Ֆուտբոլ

Սարգիս Հովսեփյանը կմնա հավաքականում

1 րոպեի ընթերցում

 Սարգիս Հովսեփյանը կմնա հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի արդեն նախկին ավագ Սարգիս Հովսեփյան կշարունակի մնալ ազգային ընտրանում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: Մինասյանի խոսքով` այժմ դժվար է ինչ-որ բան ասել հավաքականում փոփոխությունների մասին:

«Թե ինչ կփոխի այս որոշումը, ցույց կտա ժամանակը, մեկ բան կարող եմ ասել` նա ինձ համար լեգենդար ֆուտբոլիստ է»,- ասել է Մինասյանը:

ՍարգիսՀովսեփյանը ծնվել է 1972 թվականին: Ազգային հավաքականի ավագն իր Ֆուտբոլային կարիերան սկսել է 1990 թվականին «Մալաթիա Երեւան» ակումբից: 1992 թվականից սկսած Հովսեփյանն ազգային հավաքականի անդամ է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում