Սպորտ

Երեւանում կանցկացվի ուշուի փառատոն

1 րոպեի ընթերցում

Երեւանում կանցկացվի ուշուի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին եւ ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված Երեւանի «Միկա» մարզահամալիրում սեպտեմբերի 29-ին կանցկացվի ուշուի փառատոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Տիգրան Չոբանյանը, միջոցառմանը կմասնակցեն նաեւ կարատե, այկիդո եւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ:

Չոբանյանի խոսքով, Հայաստանի ուշուիստներն անցած 20-տարիների ընթացքում կարողացել են իրենց ուրույն տեղը գտնել այդ մրցաձեւում եւ ներկայում տեղ են զբաղեցնում աշխարհի լավագույն հնգյակում:

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան առաջինն Էր Հայաստանում, որը տասը տարի առաջ Երեւանում անցկացրեց ուշուի աշխարհի 6-րդ առաջնությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում