Ֆուտբոլ

«Զենիթ»-ն ուրախ կլինի Սարգիս Հովսեփյանին դարձյալ տեսնել «Պետրովսկի» մարզադաշտում»

1 րոպեի ընթերցում

 «Զենիթ»-ն ուրախ կլինի Սարգիս Հովսեփյանին դարձյալ տեսնել «Պետրովսկի» մարզադաշտում»

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի եւ պետերբուրգյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանին ակումբում և պետերբուրգյան ֆուտբոլում ունեցած նշանակալի ներդրման համար եւ նշել, որ «ուրախ կլինի դարձյալ տեսնել ֆուտբոլիստին «Պետրովսկի» մարզադաշտում»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` շնորհակալական ուղերձը տեղադրված է «Զենիթ»-ի պաշտոնական կայքում:

Սարգիս Հովսեփյանը «Զենիթ»-ի կազմում հանդես է եկել 1998-2003 թվականներին։ Պետերբուրգյան թիմի կազմում նա նվաճել է Ռուսաստանի գավաթը, Լիգայի գավաթը, Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալը, նաեւ խաղացել է Ինտերտոտոյի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Հովսեփյանը «Զենիթ»-ի կազմում անցկացրել է 164 հանդիպում եւ դարձել է երկու գոլի հեղինակ։

Սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում