Ֆուտբոլ

Մխիթարյանը ճանաչվել է ԱՊՀ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը ճանաչվել է ԱՊՀ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ԱՊՀ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով sport-express.ru կայքը, հայազգի ֆուտբոլիստն ունի 62 միավոր, երկրորդ տեղում «Անժի»-ի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովն է, եռյակը եզրափակում է «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը:

«Դոնեցկի «Շախտյորի» հայ կիսապաշտպանն այս տարի արդեն երրորդ անգամ է նվաճում ամսվա լավագույնի կոչումը: Նման բան հաջողվել էր միայն մրցույթի ֆավորիտներին: Կարելի է չկասկածել, որ Ուկրաինայի չեմպիոնի կազմում բոլոր բրազիլիացիներին ստվերում թողած ֆուտբոլիստը կլինի «Звезда-2012»-ի գլխավոր ֆավորիտը»,-գրում է պարբերականը:

Հարցմանը, որը Հենրիխին լավագույնն է ճանաչել, մասնակցել է 15 լրագրող: Մխիթարյանը մինչ այս լավագույնն էր ճանաչվել նաեւ մայիս եւ հուլիս ամիսներին: Ռուսական պարբերականն ամեն տարի անց է կանցնում այս տեսակ մրցույցներ` տարվա վերջին լավագույնին որոշելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում