«Հիմա մեզ հավատում են եւ մեծ հույսեր են կապում մեզ հետ». Հենրիխ Մխիթարյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Շախտյոր»-ի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը կրճատումներով:
-Հենրիխ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաշալի անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Չնայած նրան, որ ձեր թիմը չհայտնվեց եզրափակիչ փուլում, դուք ցուցադրեցիք հրաշալի խաղ, որը զարմացրեց եվրոպացի ֆուտբոլասերներին: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները Հայաստանի ազգային հավաքականից նոր մեկնարկող մրցաշրջանում:
-Ինչ վերաբերում է Եվրոպայի անցած առաջնության ընտրական փուլին, ապա այդ ամենն արդեն պատմություն է, եւ դրանք այդքան էլ լավ հիշողություններ չեն: Մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի չկրկնենք անցած սխալները:
-Չնայած արդեն անցած է, բայց ինչպե՞ս եք դուք գնահատում ձեր խաղը Եվրո-2012 ընտրական փուլում:
-Կարող եմ ասել, որ մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Մեր մարզիչը փորձեց մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներից նոր թիմ ստեղծել: Սակայն նրան ժամանակ է հարկավոր, որ կարողանա միավորել բոլորիս: Նա փորձեր է կատարում կազմի հետ կապված, եւ մեզ համար մեկնարկային խաղերում շատ դժվար էր:
-Հայերն ավելի շատ հետաքրքրվում են ֆուտբոլով ազգային հավաքականի լավ արդյունքներից հետո միայն:
-Հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ միշտ էլ եղել: Սակայն կար ժամանակ, երբ չէին հավատում ազգային հավաքականի հաջողություններին: Հիմա մեզ հավատում են եւ մեծ հույսեր են կապում մեզ հետ:
-Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հաղթահարել ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրականի փուլի արգելքը: Ինչպիսի՞ արդյունք եք սպասում:
-Մենք չենք մտածում, թե ում հետ ենք խաղում կամ ում կարող ենք հաղթել: Ամեն ինչ անում ենք յուրաքանչյուր խաղում հաղթելու համար:
-Ինչպիսի՞ ուժեղ կողմեր ունի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:
-Չնայած նրան, որ մենք դաշտ ենք մտնում շատ երիտասարդ ֆուտբոլիստներով, բոլորն էլ մեծ ցանկություն ունեն հաղթելու: Նրանք պետք է ամեն ինչ անեն առավելության հասնելու համար: Ամեն ինչ անում ենք մեկմեկու թեւ ու թիկունք լինելու համար:
-Դուք երկու անգամ անընդմեջ արժանացել եք «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: Ի՞նչ եք կարծում, ունեցե՞լ եք դուք մեծ առաջընթաց այս տարիների ընթացքում:
-Իմ մասին ինքս դատել չեմ կարող: Կցանկանայի նույն տեմպով առաջադիմել, միեւնույն ժամանակ իմ շնորհակալությունը հայտնել թիմակիցներիս, առանց նրանց ամեն ինչ անհնարին կլիներ: Ես աշխատում եմ ամեն օր լավագույնը դառնալու համար:
-Անդրադառնանք նաեւ ակումբային կարիերայիդ: Ինչպե՞ս եք վերաբերվում «Չեմպիոնների լիգա»-ի վիճակահանությանը: «Հանքափորները» կխաղա՞ «Չելսի»-ի, «Յուվենտուս»-ի հետ:
-Մենք ունենք լավ թիմ եւ մարզիչ, ով կարող է մեզ դուրս բերել խմբից: Միրչա Լուչեսկոն մեզ բացատրում է, թե ինչպես պետք է խաղանք մեր մրցակիցների հետ: Հույս ունեմ` կանցնենք հաջորդ փուլ:
-Ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞գործոնորոշիչ կլինի հաջորդ փուլ անցնելու համար:
-Լավ ֆուտբոլ եւ հաջող արդյունքը: