Թուրքիայի վաղեմի նպատակն է կազմալուծել մերձավորարեւելյան հայկական համայնքները. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքի տարածաշրջանի զարգացումներն անկանխատեսելի են, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում նաեւ Հայաստանի համար: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Քուվեյթը և Սաուդյան Արաբիան, որոնց ԱՄՆ-ն է խորհուրդ տալիս, թե ինչպես գործեն, շարունակում են միջոցներ տրամադրել ազատ բանակին զենք-զինամթերք գնելու համար: Թուրքիան վաղուց արդեն հաշվարկել է տապալել Ասադի իշխանությունը և նոր համակարգ ընտրել իր միջնորդությամբ: Մի հանգամանք ևս հետաքրքիր է, ընդդիմադիրները, որոնք բաղկացած են 16 խմբերից, անհաշտ են և ներսից ուտում են իրար, ուստի այս պահի դրությամբ նույնիսկ եթե Ասադը տապալվի, նրան փոխարինող չկա»,- նկատեց Չաքրյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արաբագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ թուրք-սիրիական հարաբերությունները բավական բարդ կոնտեքստ ունեն` չնայած այն հանգամանքին, որ դեռ էական փոփոխություններ չկան: Տարածաշրջանի համար իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Բավական վտանգավոր բնույթ ունի հայերի շարժը Սիրիայից, քանզի ճանապարհը վտանգավոր է և անցնում է Թուրքիայի ամայի հատվածով, իսկ սիրիահայերն իրենց մոտ ֆինանսական որոշակի միջոցներ են ունենում, և նրանց կարող է վտանգ սպառնալ»,- մտավախություն հայտնեց Քոչարյանը:

Անդրադառնալով Թուրքիայի` սիրիահայ գաղթականներին ընդունելու հրավերին, Չաքրյանը շեշտեց, որ հայերը շահագրգիռ չեն և մերժում են այդ առաջարկը: «Հրավերն արվել էր Դավութօղլու կողմից, որից հետո հրավիրել էր նաև պատրիարքարանը: Սակայն հայերի համար նպաստավոր չէ Թուրքիա ժամանելը, քանզի Թուրքիան վաղեմի երազանք ունի կազմալուծելու տարածաշրջանի համայնքները»,- եզրափակեց Չաքրյանը:

Սիրիայում դեռ շարունակվում են ազատ բանակի գործողությունները` ուղղված Ասադի վարչակարգի տապալմանը: Կառավարական զորքերի ու ապստամբների միջև մարտերն ընթանում են հիմնականում Դամասկոսի ու Հալեպի շրջակայքում:Զինյալները շարունակում են հարձակումներ գործել նաև քաղաքի արվարձանների վրա` կիրառելով արագ նահանջելու մարտավարությունը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին