Ադրբեջանի գաղափարական դատարկությունը լցվեց Սաֆարովի հերոսացմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը և նրա հասարակությունը գաղափարական վաակումում են, դատարկություն, որը պիտի լցվեր և լցվեց Սաֆարովի հերոսացմամբ: Այս մասին հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում: «Սաֆարովի հերոսացումն ուղղված էր ներքին հարցերին,բոլոր խնդիրներիցսեփական հասարակությանը շեղելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ասատրյանը:Ադրբեջանագետը նկատեց, որ ոչ մի իսլամական պետություն կամ կազմակերպություն չդատապարտեց Ադրբեջանի այս քայլը, ավելին` Պակիստանի դեսպանն Ադրբեջանում հայտարարեց, որ Սաֆարովը համայն իսլամական աշխարհի հերոսն է:

«Ժողովրդի լեզվով ասած` սա Հայաստանին դեմ հերթական քայլն էր, ուրիշ ոչինչ: Կարող ենք վստահորեն ասել, որ ահաբեկչությունն օրինականցվել է Ադրբեջանում»,-նշեց ասուլիսի մյուս բանախոս իսլամագետ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Միջազգային տարբեր կառույցներ, գերտերություններ հանդես եկան Ադրբեջանի քայլը դատապարտող հայտարարություններով:Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին