Ֆուտբոլ

Բուլղարացիներն առավելապես կզգուշանան Հենրիխ Մխիթարյանից

2 րոպեի ընթերցում

Բուլղարացիներն առավելապես կզգուշանան Հենրիխ Մխիթարյանից

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամերը Հայաստանի ազգային հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստ են համարում Հենրիխ Մխիթարյանին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այսօր բուլղարական մարզական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում աշխարհի առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումն է: Sporta.bg պարբերականը, մասնավորապես, գրում է. «Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր աստղը Հենրիխ Մխիթարյանն է: Կիսապաշտպանն այժմ հանդես է գալիս Ուկրաինայի առաջնության առաջատար «Շախտյոր»-ի կազմում, որտեղ ութ խաղում դարձել է 11 գոլի հեղինակ»:

Բուլղարացիների ուշադրությանն է արժանացել նաեւ Արթուր Սարկիսովը. «Վարդան Մինասյանի թիմում կան չորս առաջ քաշված հարձակվողներ, որոնցից աչքի է ընկնում Արթուր Սարկիսովը: Հենց նա Մալթայի հետ խաղում, դուրս գալով փոխարինման, դարձավ գոլի հեղինակ»,- գրել է կայքը էջը:

«Արմենպրես»-ը մինչ այս գրել էր, որ Բուլղարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նպատակ ունեն զարգացնելու Իտալիայի հետ ընտրական փուլի առաջին խաղում ունեցած հաջողությունը: Բուլղարական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Բուլղարիայի հավաքականի դարպասապահ Նիկոլայ Միխայելովը շեշտել էր, որ Հայաստանի հետ սպասվելիք խաղում նրանք պետք է խաղան ագրեսիվ եւ կառուցողական ֆուտբոլ:

«Պետք է մոռանանք Իտալիայի հետ խաղը: Հայաստանի հետ սպասվելիք խաղում պիտի խաղանք միայն մեր խաղը: Ամեն ինչ անելու ենք երեք միավորի համար»,-ասել է բուլղարացի ֆուտբոլիստը:

Սեպտեմբերի 11-ին մեր ընտրանին Բուլղարիայի հավաքականի հետկանցկացնի 2014թ. Աշխարհի առաջնության հերթական հանդիպումը: Խաղը կկայանա Երեւանի ժամը 22:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին տուրից հետո երեք միավորով գլխավորում է B խմբի աղյուսակը: Մեկական միավորներ ունեն Բուլղարիան, Իտալիան, Չեխիան եւ Դանիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում