Ֆուտբոլ

Լեգենդար ֆուտբոլիստը Բուլղարիայի հետ խաղը մեր ընտրանու համար յուրօրինակ քննություն է համարում

2 րոպեի ընթերցում

Լեգենդար ֆուտբոլիստը Բուլղարիայի հետ խաղը մեր ընտրանու համար յուրօրինակ քննություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղն անկանխատեսելի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արարատ 73» ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը: Լեգենդար ֆուտբոլիստի կարծիքով, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային հանդիպումը կարելի է համարել հենց Բուլղարիայի հետ սեպտեմբերի 11-ին սպասվող խաղը:«Անշուշտ, մենք արդեն սովորել ենք մեր հավաքականին տեսնել միայն հաղթողի դերում, սակայն այս հանդիպումը ես համարում եմ մի յուրօրինակ քննություն: Տղաները մեծացել են եւս մեկ տարով, դրա հետ մեկտեղ շատացել է նաեւ փորձը»,-ասաց Ղազարյանը:

Իր թիմակցի հետ համակարծիք է նաեւ «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը: Նրա համար այսօրվա ազգային հավաքականն ավելի մեծ հնարավորություններ եւ ներուժ ունի, քան երբեւէ: «Կան լավ տղաներ, եւ կա հաջող խաղ, հարկավոր է միայն ճիշտ օգտագործել այս ամենը: Իսկ ինչ վերաբերում է բուլղարներին, ապա նրանք բավականին լուրջ մրցակից են»,- շեշտեց Զանազանյանը:

Այսօր` սեպտեմբերի 11-ին Հայաստանի ընտրանին Բուլղարիայի հավաքականի հետ արտագնա խաղում կանցկացնի 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Խաղը կկայանա Երեւանի ժամամակով ժամը 22:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին տուրից հետո երեք միավորով գլխավորում է B խմբի աղյուսակը: Մեկական միավորներ ունեն Բուլղարիան, Իտալիան, Չեխիան եւ Դանիան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում