Քաղաքականություն

«Ես վստահ եմ, որ մեր շախմատիստներին հերոսի կոչում տալու ժամանակն էլ է գալու». Հանրապետության նախագահ

3 րոպեի ընթերցում

 «Ես վստահ եմ, որ մեր շախմատիստներին հերոսի կոչում տալու ժամանակն էլ է գալու». Հանրապետության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 10-ին կայացավ տոնական ընդունելություն շախմատի հայ օլիմպիական չեմպիոնների պատվին: Ընդունելությանը ներկա են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Կառավարության ղեկավարները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, մշակութային-հասարակական գործիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նախագահը, շնորհավորելով ողջ հայ ժողովրդին, նշեց, որ, Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայում հաղթելով երրորդ անգամ, մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նրա խոսքով` նման հաջողություն շախմատային պատմության մեջ քիչ երկրներ են կարողացել արձանագրել, դա հպարտությամբ է լցնում մեր սրտերը: «Շախմատային օլիմպիադաներում միայն Սովետական միությունը, Ռուսաստանը եւ Հայաստանն են, որ երեք եւ ավելի անգամ դարձել են չեմպիոններ: Հայ շախմատիստները ոչ միայն երեք անգամ օլիմպիական բարձունքում ծածանեցին հայոց եռագույնը , այլեւ հաստատեցին այն ճշմարտությունը, որ կարող ենք լինել եւ հզոր անհատներ, եւ միասնական թիմ: Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ կարող ենք շատ բանի հասնել` ապավինելով մտքի ուժին: Սահմանափակ միջոցներով մեծ արդյունքի հասնելը մեր ուժերի սահմաններում է եւ նրանք ապացուցում են արդեն որերորդ անգամ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով` այս հաղթանակը լրջագույն ուղերձ է մեր հասարակությանը, որ մենք շատ բան կարող ենք անել: «Սա ուղերձ է այն մասին, թե որտեղ են մեր ուժեղ եւ, թույլ տվեք ասել, թույլ կողմերը: Սա ուղերձ է, թե ինչպես յուրաքանչյուրը պետք է աշխատի իր տեղում, ինչ պետք է անի եւ հատկապես ինչ պետք է չանի: Շնորհակալություն ուրախության եւ հպարտության այն հրաշալի պահերի համար, որ պարբերաբար պարգեւում են մեզ: Ձեր համեստության չափ հաջողություն եմ մաղթում»,- ասաց հանրապետության նախագահը:

ՀՀ նախագահի հրամանագրով 2012 թվականին Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, հայրենիքի պատիվը բարձր պահելու եւ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելեւ համար թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը եւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարգեւատրվեցին Սբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը եւ գաբրիել Սարգսյանը հանրապետության Նախագահի հրամանագրով պարգեւատրվել են Պատվո շքանշաններով:«Ես վստահ եմ, որ հերոսի կոչում տալու ժամանակն էլ է գալու»,-հայտարարեց Հանրապետության նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում