Բուլղարները Հայաստանի դեմ խաղում ագրեսիվ ֆուտբոլ են խոստանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բուլղարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նպատակ ունեն զարգացնել Իտալիայի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում ունեցած հաջողությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բուլղարական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Բուլղարիայի հավաքականի դարպասապահ Նիկոլայ Միխայելովը շեշտել է, որ Հայաստանի հետ սպասվելիք խաղում նրանք պետք է խաղան ագրեսիվ եւ կառուցողական ֆուտբոլ:
«Պետք մոռանանք Իտալիայի հետ խաղը: Հայաստանի հետ սպասվելիք խաղում պիտի խաղանք միայն մեր խաղը: Ամեն ինչ անելու ենք երեք միավորի համար»,-ասել է բուլղարացի ֆուտբոլիստը:
Բուլղար մեկ այլ ֆուտբոլիստ` Ստանիսլավ Մանոլեւը, թիմակից ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել մոռանալ Իտալիայի հետ խաղը եւ կենտրոնանալ Հայաստանի հետ սպասվելիք խաղին: «Եթե խաղանք մեր ուժերի ներածի չափով, ապա հաղթանակը հնարավոր է: Հայաստանը շատ լավ ֆուտբոլիստներ ունի»,-ասել է ֆուտբոլիստը:
Սեպտեմբերի 11-ին մեր ընտրանին Բուլղարիայի հավաքականի հետկանցկացնի 2014թ. աշխարհի առաջնության հերթական հանդիպումը: Խաղը կկայանա Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին տուրից հետո երեք միավորով գլխավորում է B խմբի աղյուսակը: Մեկական միավորներ ունեն Բուլղարիան, Իտալիան, Չեխիան եւ Դանիան: