Քաղաքականություն

Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքային համայնքի ղեկավարի` սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում, նախնական արդյունքներով, քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ընտրացուցակներում ընդկրգված 125 հազար 657 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 46 հազար 093-ը` 36.4 տոկոսը:

Անդրանիկ Ավետիսյանն ստացել է 2 հազար 458 ձայն, Սպարտակ Պետրոսյանը` 2 հազար 130 քվե, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը` 10 հազար 281, իսկ Սամվել Բալասանյանը` 27 հազար 500 քվե: Երեք հազար 359 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Սամվել Բալասանյանին սատարելու որոշում կայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:  

Բողոքարկման համար դիմումներն ԸԸՀ ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 10-ը` ժամը 18:00-ն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում