ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, մեր երիտասարդական ընտրանին հանգրվանել է Պոդգորիցա քաղաքի «Բեսթ Վեսթերն Պրեմյեր» հյուրանոցում և անցկացրել է նախատեսված նախախաղային երկու մարզումները: Առաջինը տեղի է ունեցել Մոնտենեգրոյի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, երկրորդը՝ «Պոդգորիցա» մարզադաշտում:
Մոնտենեգրոյի և Հայաստանի երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին «Պոդգորիցա» մարզադաշտում: