Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,

Արցախի նախագահի երդման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ԼՂՀ Զինված ուժերի զորահանդեսին՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։ Այսօր երեկոյան ՀՀ նախագահը կմասնակցի նաև այդ առիթով կազմակերպված համերգին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում