Հանրահռչակ Forbidden saints խումբը Ստեփանակերտում հայկական երգեր կկատարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի Forbidden saints երաժշտական խմբի եւ դուդուկահար Կամո Սեյրանյանի համատեղ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 7-ի երեկոյան` Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սեյրանյանը նշեց, որ խմբի հետ համատեղ համերգ տեղի կունենա նաեւ սեպտեմբերի 21-ին Երեւանում` ՀՀ անկախության տոնի առթիվ:«Այսօր երեկոյան Ստեփանակերտում կայանալիք համերգային ծրագրին կմասնակցեն նաեւ այլ հայտնի երաժշիտներ տարբեր երկրներից»,-ասաց դուդուկահարը: Նրա խոսքով` համերգի գլխավոր գաղափարն այն է, որ երաժշտական հանրահռչակ խումբը, բացի իր երգացանկում ընդգրկված ստեղծագործություններից, կատարի նաեւ հայկական երգեր:

«Համերգը կտեւի մոտ երկու ժամ, որի ընթացքում կհնչեն նաեւ համաժողովրդական մեծ սեր վայելող երգեր»,- հավելեց Սեյրանյանը: Ստեփանակերտի բեմում ներկա կգտնվի 14 երաժիշտ, որոնց թվում են` Յանիի նվագախմբի տավղահար Վիկտոր Էսպինոլան, ջութակահար Արմեն Մովսիսյանը:

«Հայաստանցի տաղանդավոր երաժիշտ Կամո Սեյրանյանը շատ զգացական է նվագում հին հայկական գործիքի վրա, նրա դուդուկը կարողանում է ունկնդրի վրա թողնել խոր էմոցիոնալ ազդեցություն»,-գրված է Forbidden saints խմբի պաշտոնական կայքում:

Ամերիկյան հայտնի խումը կազմված է տաղանդավոր երաժշիտներից, որոնց նպատակն է միջազգային բեմահարթակներից մարդկանց ներկայացնել ժամանակակից երաժշտություն` ռոք, ջազ, դասական, լատինամերիկյան ոճերում:

Forbidden Saints –ը ազգային տարբեր պատկանելիություն եւ տարիք ունեցող հանդիսականների առաջ երկայացել է աշխարհի տարբեր բեմերից:

Հայերեն English

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Փաշինյան

Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ

Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով. Էդվարդ Ասրյան