Տնտեսություն

Փորձագետը Հայաստանի համար ճիշտ ժամանական է համարում կազմակերպել եվրապարտատոմսերի առաջին թողարկումը

2 րոպեի ընթերցում

Փորձագետը Հայաստանի համար ճիշտ ժամանական է համարում  կազմակերպել եվրապարտատոմսերի առաջին թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիա» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ «Տրոյկա դիալոգ» եւ Սբերբանկ ընկերությունների պարտքային կապիտալի շուկաների թիմի կողմից սեպտեմբերի 6-ին սեմինար-քննարկում էր կազմակերպվել եվրապարտատոմսերի եւ դրանց շուկայի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Ամերիա» ընկերությունների խմբիներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Առնո Մոսիկյանը, Հայաստանի Հանրապետության համար այս պահին շատ լավ ժամանակահատված է կազմակերպել եվրապարտատոմսերի առաջին թողարկումը:

«Դա պարտքի կառավարման արդյունավետ միջոց է եւ, ընդհանրապես, մասնավոր սեկտորի համար շատ արդյունավետ գործիք իր հետագա պարտքը կառավարելու համար»,-ասաց նա:

Մոսիկյանի խոսքով` Հայաստանը եվրապարտատոմսերի շուկա մուտք չի գործել, իսկ ահա մեր հարեւան Վրաստանն արդեն հինգ թողարկում ունի:

«Դա կարևոր է մասնավոր հատվածի զարգացման համար միջազգային շուկաներից մասնավոր կապիտալ ներգրավելու միջոցով»,- ասաց նա:

Մոսինյանը նշեց, որ մեր առաջին հույսը պետական թողարկումն է, «հուսով ենք, որ 200-300 մլն դոլար արժեքով թողարկման մասին կարող է խոսք գնալ»:

««Ամերիա» ընկերությունների խմբի ղեկավարությունն էլ իր հերթին յուրաքանչյուր պահի կարող է որոշում ընդունել եվրապարտատոմսերի թողարկման մասին»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում