Ադրբեջանցիները Սաֆարովի ցմահ ազատազրկումը կփոխարինեն մահապատժով. Գրիգորի Այվազյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանը փոխարինեց Ռամիլ Սաֆարովի ցմահ ազատազրկումը մահապատժով, որը սպասվում է` շուտով կիրականցնեն հենց ադրբեջանցիները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը՝ հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:«Միջազգային հանրության լռությունը պայմանավորված է Իրանի դեմ հնարավոր պատերազմում Ադրբեջանի գործոնով, իսկՍաֆարովն այս գործում մանրադրամ էր»,-ասաց Այվազյանը: Նրա խոսքով` միջազգային հանրության արձագանքից պետք է պարզ դառնա, որ Հայաստանի Հանրապետությունն ու հայությունը ընդամենը երկու դաշնակից ունեն՝ ՀՀ ցամաքային զինված ուժերը և ռազմաօդային ուժերը:

Մեջբերելով մեծ մտածող Նիկոլո Մաքիավելու խոսքերը՝ «Պատերազմից հնարավոր չի խուսափել, պատերազմը հնարավոր է հետաձգել՝ հօգուտ թշնամու»` Գրիգորի Այվազյանն ընդգծեց հայկական կողմի` համարձակ դիվանագիտության դիմելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը հրապարակել է կոչ-բաց նամակ, որում մասնավորապես նշվում է. «Ադրբեջանահայ վտարանդի համայնքը կոչ է անում ՀՀ ղեկավարությանը անհապաղ դուրս գալ Ղարաբաղյան բանակցային երկարատև և ապարդյուն գործընթացից, քանի որ այս անպտուղ պրոցեսը միայն նվազեցնում է հայ ժողովրդի զգոնությունն ադրբեջանական վերահաս վտանգի առջև: Զուգահեռաբար, անհրաժեշտ է պաշտոնապես ճանանչել ԼՂՀ անկախությունը և նախապատրաստվել անխուսափելի պատերազմի, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով սումգայիթյան և Բաքվի ջարդերից ի վեր բոլորովին չի փոխել իր մարդատյաց վերաբերմունքը հայ հավաքականության նկատմամբ ու հայկական հարցի վերջնական լուծումը տեսնում է հայերի զանգվածային ոչնչացման ու ցեղասպանության մեջ: Հենց դա են վկայում արյունարբու մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին զարգացումները»:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին