Հունգարիայի կառավարությունը հերքում է Բաքվի հետ գործարքի մեջ մտնելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի կառավարությունը հերքել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու գործում պաշտոնական Բուդապեշտի և Բաքվի միջև տնտեսական գործարքի մասին լուրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով politics.hu կայքը, Հունգարիայի վարչապետի արտաքին տնտեսական գործունեության հարցերով քարտուղար Պետեր Սիյարտոն այս կապակցությամբ նշել է. «Հունգարիան Սաֆարովի արտահանձման հետ կապված վախենալու ոչինչ չունի, քանի որ ամբողջ գործընթացն իրականացվել է միջազգային նորմերի համաձայն»,- M1 հեռուստաընկերությանն ասել է Սիյարտոն: Գործարքի մասին լուրեր տարածողներին հունգարացի պաշտոնյան անվանել է «վառ երևակայության տեր մարդիկ»:

Միաժամանակ, MTI գործակալությանը տված հարցազրույցում Սիյարտոն նշել է, որ Հունգարիան խորին հարգանք է տածում Հայաստանի ու նրա ժողովրդի նկատմամբ և հավաստիացրել, որ Հունգարիան այս հարցում գործել է Եվրոպայի Խորհրդի և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Նա նաեւ ավելացրել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հավաստիացրել է, որ մինչեւսահմանված ժամկետըՍաֆարովը Բաքվում կկրի իր պատիժը:

Հայերեն Русский