Մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին. Բորդյուժա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու եւ ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է առնում հանցավորության դեմ պայքարի միջպետական համակարգի գործունակությունը: Այս մասին ընդգծել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` սեպտեմբերի 3-ին տարածած հայտարարությամբ: «Այս քայլը, որն ակնհայտորեն արվել է քաղաքական կոնյունկտուրային նպատակներից ելնելով, ոչնչով չի կարող արդարացվել: Ավելին, հանցագործի հերոսացումը կարող է նպաստել տարածաշրջանի առանց այն էլ մեծ լարվածության ավելացմանը: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի տալ կատարվածի օբյեկտիվ գնահատականը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Բորդյուժան:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնահարել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին նա Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան եւ նույն օրը ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից:Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English Русский

Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունաստանում Հայաստանի դեսպանը կարևորել է Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները

Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով

Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը

2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձի

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ

Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի

Վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարողականը 2025 թվականին կազմել է 96 տոկոս․ Արայիկ Հարությունյան

Հորդանանի զինված ուժերը հայտարարել են իրանական 5 հրթիռ որսալու մասին

Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին