ՀԵԲ-ը կոչ է անում ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին դատապարտել Ադրբեջանի արարքները և բացատրություն պահանջել Հունգարիայից
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը դատապարտում էադրբեջանցի սպա և մարդասպան Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին:«Արմենպրես»-ին տրամադրած հայտարարությա մեջ նշվում է. «Արդենիսկ ԵՄ-ում քննադատված՝ Հունգարիայի Օրբանի կառավարությունը գործարքի մեջէ մտել Եվրոպայի վերջին երկու ավտորիտար երկրներից մեկի՝ Ադրբեջանի հետ:
Սաֆարովը ցմահ դատապարտվել էր ՆԱՏՕ-ի վերապատրաստման ծրագրիընթացքում 2004թ. Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարմամբդաժանորեն սպանելու համար: Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանիկառավարությունը անտեսեց բոլոր եվրոպական չափանիշները, համապատասխանմիջազգային պայմանագրերը, իր իսկ սեփական քրեական օրենսդրությունը և
անմիջապես ներում շնորհեց Սաֆարովին: Ավելին, որպես ազգային հերոս անգամշնորհեց նրան մայորի ռազմական աստիճան: Այս արարքը հանդիսանում էհայատյացուցթյան ամենավառ օրինակ, Ադրբեջանում ընթացող ռազմատենչհռետորաբանության պայմաններում: Սա միայն «սառցալեռան» գագաթն է, ինչի մասին Հայաստանի եվրոպացի բարեկամները մշտապես իրազեկել են:
Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը կոչ է անում ՆԱՏՕ-ին ևԵՄ-ին խստորեն դատապարտել Ադրբեջանի նման արարքները և պահանջելբացատրություններ Հունգարիայից՝ հանուն արդարության վերականգնման: Այսօրերին բազմաթիվ հունգարացիներ հայտնել են մեզ իրենց համակրանքը ևբողոքարկում են իրենց կառավարության արարքը: Եթե ԵՄ-ն լուրջ է մոտենումիր արժեքների ամրապնդմանը, նման սանձարձակ դեպքեր չպետք է պատահեն:ՆԱՏՕ-ն նույնպես չպետք է հանդուրժի նման դեպքեր իր գործունեությանշրջանակում: Եվրոպական արժեքներին բոլոր սատարողները պետք է
արձագանքեն հիմա և ուժգին»: