Գրետա Վարդանյանը լոնդոնյան պարալիմպիկ խաղերում 7-րդ տեղում Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրորդ, 48կգ քաշային Գրետա Վարդանյանն 82կգ արդյունքով զբաղեցրել Է 7-րդ տեղը Լոնդոնում ընթացող 14-րդ պարալիմպիկ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիական խաղերի կանանց ծանրամարտի մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` 135կգ արդյունքով 1-ին տեղը զբաղեցրել Է նիգերացի Էսթեր Օեմեն, 2-րդ տեղը 128կգ արդյունքով` Օլեսյա Լաֆինան Ռուսաստանից, իսկ բրոնզե մեդալը նվաճել Է չինուհի Շի Շանշանը:
Մրցաշարը անցեկացվում է Լոնդոնի «Էքսել» ունիվերսալ մարզահամալիրում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ելույթ կունենա Հայաստանի լողորդուհի Մարգարիտա Հովաքիմյանը` հանդես գալով 100մետր բրաս մրցաոճի մրցաշարում: