Մխիթարյանը վստահ է, որ իր նախկին մարզիչ Կոստովի գլխավորությամբ «Կարպատներում» լավ թիմ կկառուցվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Հանքափորների» պաշտոնական կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

-Հենրի՚խ, «Կարպատներ»-ի դեմ խաղն առանձնահատուկ կարող է լինելքեզ համար, քանի որ հակառակորդի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի հետ դու ծանոթ ես դեռեւս Հայաստանի առաջնությունում անցկացրած տարիներից: Ի՞նչ կասես նրա մասին:

– Կոստովը լավ մարզիչ է: Մեզ համար «Կարպատների» դեմ խաղը հեշտ չի լինելու անկախ նրանից՝ խաղում ես տանը, թե մրցակցի դաշտում: Կարծում եմ՝ այս անգամը բացառություն չի լինի: Բայց մենք դաշտ դուրս կգանք հաղթանակի համար ու կպայքարենք երեք միավորի համար: Միայն դա նշանակություն ունի մեզ համար:

-Ի՞նչ ես կարծում ինչպես«Կարպատներին» հաջողվեց բարելավել խաղը վերջին երեք հանդիպումներում:

– Մարզիչը փոփոխվեց եւ դա տվեց իր արդյունքը: Նորանշանակ Կոստովն այն մասնագետն է, ով կարող է հավաքել մի թիմ, որն ունակ է խաղալ բարձր մակարդակով: Դեռեւս այն ժամանակ, երբ Դոնեցկի «Մետալուրգը»-ը քիչ էր մնում դուրս մնար բարձրագույն խմբից, նրա ղեկավարությամբ հաղթեց վերջին 4 խաղերից 3-ում՝ մնալով բարձրագույն խմբում, իսկ արդեն մյուս մրցաշրջանում թիմը գրավեց չորրորդ տեղը:

-Կարծու՞մ ես, նա այն մարզիչներից է, ով կարող է ճգնաժամային իրավիճակում ինչ-որ բան փոխել, որկօգնի թիմին:

– Ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում: Կոստովն ունակ է արդյունքի հասնելու:

«Շախտյոր»-«Կարպաստներ» խաղը լինելու է հանքափորների օրը: Դու արդեն հասցրե՞լ ես զգալ այդ տոնի կարևորությունը:

– Այո՚, իհարկե: Բայց ասեմ, որ «Դոնբաս Արենայում» բոլոր խաղերն էլ տոն են մեզ համար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում