Գրետա Վարդանյանի խոսքով` ինքն ի վիճակի Է պայքարել պարալիմպիկ խաղերի մեդալի համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի 26-ամյա հաշմանդամ ծանրորդ Գրետա Վարդանյանի խոսքով` իր նախապատրաստական մարզումները Գյումրիում դրական արդյունք են տվել: «Ես ի վիճակի եմ պայքարել օգոստոսին Լոնդոնում մեկնարկող պարալիմպիկ խաղերի մեդալի համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Պարալիմպիկ խաղերում չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ Է 130կգ-ի բարձրացման արդյունք ցույց տալ: Գրետա Վարդանյանն իր համար դա ռեալ չի համարում, սակայն վստահ է, որ 100-105 կգ բարձրացնելու արդյունքի կարող է հասնել, ինչն էլ կարող Է բավարար լինել արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճելու համար:
Վարդանյանը հանդես Է գալիս 48կգ քաշային կարգում:
Նրա տեղեկացմամբ` իր քաշային կարգում մրցելու են 8-9 մարզուհիներ, «բոլորս միմյանց լավ ենք ճանաչում, եւ մրցապայքարը սուր Է լինելու»:
Հայաստանի մարզական պատվիրակությունը Լոնդոնի պարալիմպիկ խաղերին մեկնելու Է օգոստոսի 24-ին, Երեւան կվերադառնա սեպտեմբերի 11-ին:
Հայաստանի պարալիմպիկ մարզուհիներն այժմ ակտիվորեն նախապատրաստվում են լոնդոնյան մրցաշարին: