Հենրիխ Մխիթարյանը գերազանցում է Ուկրաինայի առաջնության մակարդակը. time-football.com
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերնետային time-football.com պորտալը վերլուծելով Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի արդյունքները՝ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանին անվանել է 6-րդ տուրի հերոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ահա թե ինչ է գրել ֆուտբոլային կայքը մեր ֆուտբոլիստի մասին.
««Տուրի հերոս» անվանակարգում մեկնաբանություններն ավելորդ են. Հենրիխ Մխիթարյան: Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակը հերթական անգամ ցույց տվեց բոլորին, որ գտնվում է շատ բարձր մակարդակում: Հենրիխը գերազանցում է Ուկրաինայի առաջնության մակարդակը և լուրերը, որ նրանով հետաքրքրվում է հենց Մխիթարյանի սիրելի Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, անհավանական չեն թվում: Միայն թե պետք է հիշել, որ Արսեն Վեգները խաղացողներին ընտրում է՝ դիտարկելով մի քանի տարի շարունակ»:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը վեց խաղում դարձել է տասը գոլի հեղինակ և այժմ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 6-րդ տուրի Օդեսայի «Չերնոմորեց»-ի հետ խաղում Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի՝ երեք գոլի հեղինակ: