1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` օգոստոսի 23-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի կունենա հերթական դիտարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մոնիթորինգը կանցկացվի Աղդամի սահմանահատվածում:
Ղարաբաղյան կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնական Ժիրի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Պրայորը:
Սահմանի հակառակ կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը և Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցչության կոորդինատոր Պիտեր Կին: