«Սպորտ-Էսպրես»-ը և iSport.ua-ն Մխիթարյանին համարում են Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գերազանց խաղին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' ռուսական «Սպորտ-Էսպրես»-ը մեկնաբանելով Ուկրաինայի առաջնության «Շախտյոր»-«Չերնոմորեց» հանդիպումը, որն ավարտվել էր հանքափորների խոշոր` 5:1 հաշվով, հաղթանակով, հատուկ ընդգծել է Մխիթարյանի խաղը: Ահա թե ինչ է գրել հեղինակավոր թերթը մեր ֆուտբոլիստի մասին.

««Շախտյոր»-ի հայազգի կիսապաշտպան Մխիթարյանը՝ հետխորհրդարային տարածքի երկրների ֆուտբոլիստների շրջանում անցկացվող «Աստղ» մրցույթի հուլիս ամսվա հաղթողը, շարունակում է հիացնել: Առաջին վեց տուրերում նա դարձել է տասը գոլի հեղինակ: Ուկրաինայի առաջնության պատմության ընթացքում նման արդյունքի ոչ մի ֆուտբոլիստ դեռ չի հասել: «Գովերլա»-ին խփած գոնդակին, «Արսենալ»-ի, «Վոլին»-ի և «Վորսկլա»-ի հետ խաղերում ունեցած դուբլին հետևեց հեթ-տրիկը Օդեսայում»:

Ուկրաինական iSport.ua պորտալն էլ իր հերթին գրել է. «Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել: Ստիպված ես միայն հիանալ, թե ինչպիսի փայլուն մարզավիճակով է Մխիթարյանը մոտեցել նոր մրցաշրջանին: Ուկրաինայում նրան կանգնեցնել դեռևս ոչ ոք չի կարողանում: «Հակաթույն» չկարողացավ գտնել նաև «Չերնոմորեց»-ը, որը հայ ֆուտբոլիստից ընդունեց երեք գոլ: Հենրիխի հաշվին վեց տուրից հետո արդեն գրանցված է տասը գոլ: Ուկրաինայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի արդյունքը գերազանցելու համար անհրաժեշտ է ընդամենը չորս գոլ:

«Այո, կարելի է անվերջ խոսել, որ այդ հաջողությունն ամբողջ թիմինն, և առանց Էդուարդոյի, Տեյշեյրայի կամ Ֆերնանդինյոյի հստակ փոխանցումների Մխիթարյանն այսքան հաջողակ չէր լինի, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հենրիխը դառնում է ոչ միայն «Շախտյոր»-ի առաջատարը, այլև նրա առանցքային ֆուտբոլիստը: Միաժամանակ, դաշտում նրա դիրքը կանխորոշելը հեշտ չէ, քանի որ Մխիթարյանը հասցնում է ամենուր: Անկասկած ներկա դրությամբ նա Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է»,-գրում է ուկրաինական պորտալը:

Հայերեն English Русский

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը