Ֆուտբոլ

Ֆրանսիական պարբերականը Մխիթարյանին համեմատել է Մեսսիի եւ Ռոնալդուի հետ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիական պարբերականը Մխիթարյանին համեմատել է Մեսսիի եւ Ռոնալդուի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ նրա խաղին են անդրադարձել ուկրաինական եւ ֆրանսիական պարբերականնները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ուկրաինական Football.ua-ը մեծ հոդված է նվիրվել Մխիթարյանին` վերնագրելով այն «Հենրիխ առաջին թագավորը»:

Կայքն, անդրադառնալով կիսապաշտպանի վերելքին, որը սկսվեց անցած խաղաշրջանի ընթացքում, ընդգծել է, որ եթե Մխիթարյանին հաջողվեր անցած տարի «Շախտյոր»-ի կազմումնվաճել լավագույնի տիտղոսը, ապա այս խաղաշրջանում նրան պետք է դիմեինք «Թագավոր Հենրիխ»: Հոդվածագիրը շեշտել է նաեւ այն, որ Մխիթարյանի վերելքի գործում անմասն չի մնացել նաեւ «հանքափորներ»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Մարզիչը գտել է այն դիրքը, որտեղ Մխիթարյանը գործում է 100 տոկոսով: Բայց այս ամենը չէր լինի, եթե չլիներ Մխիթարյանի ինքնակատարելագործվելու մեծ ձգտումը:

Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպանը հայտնվել է նաեւ ֆրանսիական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: So foot պարբերականը Մխիթարյանին համեմատել է Մեսսիի եւ Ռոնալդուի հետ: «Ազգանվան դժվար արտասանություն ունեցող այս ֆուտբոլիստն անցկացրած վեց խաղերում խփել է տասը գնդակ»: Պարբերականը գրում է նաեւ այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է իր հոր` Համլետ Մխիթարյանի կիսատ թողած գործը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում