Ուկրաինայում Հենրիխ Մխիթարյանին սկսել են համեմատել Լիոնել Մեսիի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 OԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական HotSport.ua կայքը մեկնաբանելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերջին հաջողությունները` նրան համեմատել է կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ահա թե ինչ է գրել ուկրաինական սպորտային կայքը Մխիթարյանի մասին.
«Դոնեցկի «Շախտյոր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեթ-տրիկ է ձևակերպել Օդեսայի «Չերնոմորեց»-ի հետ խաղում` այդպիսով սահմանելով անձնական ռեկորդ. ընթացիկ առաջնության վեց խաղերում Մխիթարյանը դարձել է տասը գոլի հեղինակ: Նման արդյունքներով հայազգի կիսապաշտպանը ակամա հիշեցնում է Լիոնել Մեսիին. այնքան հեշտ և անկաշկանդ էր Մխիթարյանը գրավում օդեսացիների դարպասը»:
Միաժամանակ, Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրի արդյունքներով` Football.ua ինտերնտային պորտալը կազմել է խորհրդանշական հավաքական, որի կազմում հերթական անգամ ընդգրկվել է Մխիթարյանը:
Ի դեպ, ուկրաինական հեղինակավոր կայքը որոշել է այս անգամ չմեկնաբանել մեր ֆուտբոլիստի խորհրդանշական հավաքական ընդգրկվելը՝ բավարարվելով երեք բառով. «Առանց մեկնաբանության: Կրկին»: