Մխիթարյանը «Չերնոմորեց»-ի դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինային ընթացիկ առաջնությունում խփեց իր 10-րդ գնդակը:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «հանքափորներն» արտագնա խաղում ուժերը չափեցին «Չերնոմորեց»-ի հետ: Մխիթարյանը հանդիպման մեկնարկային րոպեներին բացեց խաղի հաշիվը, իսկ արդեն հանդիպման վերջին րոպեներին դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այս խաղում «Շախտյոր»-ը հաղթեց 5-1 հաշվով եւ ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: «Շախտյոր»-ը 6-րդ տուրից հետո ունի 18 միավորով, երկրորդ տեղում «Դինամո»-ն է` 15 միավորով, իսկ եռյակը եզրափակում է «Դնեպր»-ը:
Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում արդեն խփել է տասը գնդակ:
«Շախտյոր»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 26-ին` տանը հյուրընկալելով «Կարպատներ»-ին: