«Արմենպրես»-ը ներկայացնում է «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք» ֆիմի համացանցային պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասին պատմող «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք» ֆիլմի մոնտաժային աշխատանքներն ավարտված են: «Արմենպրես»-ը ներկայացնում է մրցույթի հայաստանյան ֆան- ակումբի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի համացանցային պրեմիերան:

«Ֆիլմը ստացվեց սպասվածից ավելի լավ, այն միջազգային ասպարեզում կհայտնվի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլմի նախաձեռնող, մրցույթի հայաստանյան ֆան-ակումբի ղեկավար, ֆիլմի ռեժիսոր Կարեն Խոնթյանը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ինչպես նաեւ Կասկադ համալիրում:

«Մասնակիցների թիվը ֆիլմում 35 է: Գրվել է նաեւ ռիթմիկ երգ ֆիլմի համար»,- պատմեց Խոնթյանը: «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք»-ում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը եւ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանը ներկայացրած Դալիթան:

«Առաջարկը եղավ ֆան ակումբի կողմից, որպեսզի իմ մասնակցությամբ ոգեւորեմ, հաջողություն մաղթեմ երկրպագուներին»,- «Արմենպրես»-ին ասաց Գասպարյանը: «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք» ֆիլմը խորհրդանշական է, քանի որ ներկայացնում է Հայաստանից Նիդերլանդներին մրցույթի անցկացման փոխանցումը: Ֆիլմի մասնակիցները 16-19 տարեկան, անգլերենին գերազանց տիրապետող երիտասարդներ են: Նկարահանմանն աջակցել է Հանրային հեռուստաընկերությունը: Ֆիլմում ներառված է Նիդերլանդներում նկարահանված տեսանյութ, որը ներկայացնելու է «Հայնեկեն» համերգասրահը եւ Ամստերդամ քաղաքի մասին պատմողական տեսաշարք:

2006-ին սկսվեց Հայաստանի եվրատեսիլային կենսագրությունը, երբ Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպայի հեռարձակողների միության լիիրավ անդամ, հնարավորություն ձեռք բերեց մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ»-ին արդեն 2007 թվականից: Մասնակցության չորրորդ տարին Հայաստանի համար դարձավ ճակատագրական, քանի որ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթեց: Հաղթանակից հետո Հանրայինը հայտ ներկայացրեց հեռարձակողների միություն, եւ Հայաստանը 2011 թվականին դարձավ մրցույթը հյուրընկալող երկիր:

Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայտերի ընդունումը մեկնարկել է հուլիսի սկզբին: Այն կշարունակվի մինչ օգոստոսի 20-ը, իսկ նախընտրական փուլը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին:

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին` Նիդերլանդներում: Մրցույթի հայ երկրպագուները համացանցային պրեմիերան օգոստոսի 18-ի երեկոյան կդիտեն Երեւանի Առնո Բաբաջանյանի արձանին հարող տարածքում` իրենց համակարգիչներով:

Հայերեն Русский

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին