Կրկնակի հաճելի է հայկական դրոշը բարձրացնել Թուրքիայում. Լևոն Արոնյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սեպտեմբերի 27-ին կմեկնարկեն շախմատի հերթական Օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականն այս տարի եւս մրցավայր կմեկնի իր մարտական կազմով: «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե ինչպիսի մարզավիճակում է թիմի առաջատար Լեւոն Արոնյանը:

-Օրեր անց մեկնարկում ենշախմատի 40-րդ Օլիմպիական խաղերը:Ինչպե՞ս է տրամադրությունը եւ ինչպիսի՞ մարզավիճակում եք:

-Կարծում եմ` այս անգամ մենք լավ ենք պատրաստվել: Ամեն ինչ անում ենք պատրաստված գնալու համար: Ինչպես միշտ պայքարելու ենք բարձր տեղերի համար: Եւ սա այն բացառիկ դեպքերից է, երբ վստահորեն կարող եմ ասել, որ ֆավորիտներից մեկը մենք ենք, քանի որ մեր թիմն արդեն երկար տարիներ միասնական է: Վերջին շրջանի մրցույթները ցույց են տալիս, որ մեր գրոյսմաստերները պատրաստ եւ լավ մարզավիճակում են:

- Կարծու՞մ եք, որ թիմի վրա որևէ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ այն փաստը, որ խաղերն անցկացվում են Թուրքիայում:

-Ո՚չ, չեմ կարծում: Սա առաջին անգամը չէ, որ մենք պետք է ելույթ ունենանք Ստամբուլում: Նման փորձ ունենք: Մեզ համար կրկնակի հաճելի է, երբ հայկական դրոշը բարձրանում է Թուրքիայում, քան մեկ այլ երկրում:

- Ձեզ համար ո՞ր ընտրանիներն են այս Օլիմպիական խաղերի ֆավորիտները:

-Ինչպես միշտ կան այնպիսի շախմատային տերություններ, ովքեր անկախ մարզավիճակից մշտապես ֆավորիտների թվում են: Դրանցից են Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Իսրայելը: Դժվարանում եմ ասել, թե այս անգամ ում մոտ լավ խաղ կստացվի:

- Ձեր խաղացածպարտիաներից, որն է մնացել Ձեր հիշողության մեջ:

-Դրանք շատ են, դժվարանում եմ առանձնացնել մեկը: Պարտիաները, որոնք, կարելի է ասել, տպավորվել են, երեւի թե Օլիմպիական խաղերի ժամանակ են եղել: Պարտիաների գեղեցկությունը կախված է լինում ոչ միայն մեզանից, այլև մեր հակառակորդների ցուցադրած խաղից:

-Օլիմպիական մեր ընտրանու մի քանի անդամների մոտ կա այսպիսի մի հետաքրքիր սովորույթ, եթե մի պարտիայում հաղթում են անպայմանհաջորդ պարտիաներում նույն գրիչն են օգտագործում: Դուք հետևու՞մ եք այդ սովորույթին:

-Ո՚չ, ես սնահավատ չեմ: Կարծում եմ` մեր տղաները սիրում են նման փոքրիկ ծեսեր: Եթե դա մարդուն օգնում է, թող անի դա անպայման: Դրանում վատ բան չեմ տեսնում:

-Ունե՞ք Ձեր թալիսմանը:

-Ոչ, չկա այդպիսի բան:

- Անդրադառնանք Ձեր նախասիրություններին: Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

-Սիրելի ֆիլմեր շատ կան, դժվար է մեկն առանձնացնել: Կառանձնացնեմ ճապոնացի ռեժիսոր Օձուիի ֆիլմերը:

-Ո՞րն է Ձեր սիրելի գիրքը, եւ այժմ ինչ գիրք կա ձեռքիտակ:

-Սիրելի գրքեր ունեմ, իհարկե, եւ այն էլ շատ: Բայց ինձ համար սիրելի է Անդրեյ Պլատոնովի ցանկացած գիրք: Մի գիրք կա, որ միշտ կարդում եմ, եւ հաճախ վերընթերցում` Մաքիավելիի «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին տասնօրյակի մասին»:

-Ո՞րն է Ձեր սիրելի վայրը Երեւանւոմ:

- Շատ եմ սիրում Կասկադը և նրա հարակից տարածքը: Այնտեղ միշտ քամի կա. Երեւանի շոգից ազատվելու ամենալավ վայրն է:

-Եւ ի՞նչ եք նախընտրում հայկական խոհանոցից:

- Երեւի թե պասուց տոլման (ծիծաղում է):

- Շնորհակալություն հարցազրույցի համար: Մաղթում ենք հաղթական վերադարձ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից