Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վթարի հետեւանքով առաջացած գազի արտահոսքը
1 րոպեի ընթերցում
![Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վթարի հետեւանքով առաջացած գազի արտահոսքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/08/690631.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գալստյան-Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի, որից առաջացել է գազի արտահոսք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ- փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: