Ֆուտբոլ

Վարդան Մինասյանն ազգային հավաքականի խնդիրները տեսնում է պաշտպանության մեջ

1 րոպեի ընթերցում

Վարդան Մինասյանն ազգային հավաքականի խնդիրները տեսնում է պաշտպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան- Բելառուս խաղը ամենավատ հանդիպումն էր, որ Հայաստանի ընտրանին անցկացրել էր վերջին շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Եթե խաղալու մեծ ցանկություն չկա, խաղը պետք է վատ ավարտվի: Մեր ցուցադրած խաղը վատագույններից էր, մենք արժանի էինք նման հաշվի»,-ասաց Մինասյանը:

Խոսելով պաշտպանության մասին` հավաքականի գլխավոր մարզիչը շեշտեց, որ այս ոլորտում բավականին մեծ խնդիրներ կան և անհրաժեշտ է գտնել դրանց լուծումները:

Օգոստոսի 15-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Բելառուսի ընտրանին Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ տարավ 2-1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի արդեն աշխարհի առաջնության ընտրական բուլի շրջանակներում: Սեպտեմբերի 7-ին մեր ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Մալթայի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում