Ֆուտբոլ

Սարգիս Հովսեփյանը հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդն է. Sports.ru

1 րոպեի ընթերցում

 Սարգիս Հովսեփյանը հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդն է. Sports.ru

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Sports.ru պորտալը, պատմելով այն ֆուտբոլիստների մասին, ովքեր չեն ցանկանում համակերպվել «իրենց ժամանակն անցել է» մտքի հետ, առանձնացրել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի ավագ Սարգիս Հովսեփյանին:

Հեղինականավոր կայքը մեր 39-ամյա ֆուտբոլիստի մասին, մասնավորապես, գրել է.«Սարգիս Հովսեփյանը, ով խաղացել է դեռևս ԽՍՀՄ առաջնությունում, հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդն է: Ռուս երկրպագուին խիզախ պաշտպանը ծանոթ է առաջին հերթին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ից: Վերջին ութ տարիները Հովսեփյանը խաղում է Երևանի «Փյունիկ»-ում, իսկ 2010-ին նրա թիմը «հեթ-տրիկ» ձևակերպեց՝ հաղթելով առաջնությունում, սուպերգավաթի և գավաթի խաղարկություններում: Սարգիսը մինչ այժմ խաղում է Հայաստանի հավաքականում` ավելորդ անգամ ապացուցելով, որ լեռնային օդն իրոք երկարացնում է առնվազն սպորտային կյանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է ռուսական պորտալում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում