Շոու բիզնես

Հայ մասնակիցները պատրաստ են «Մանկական Նոր ալիք 2012»-ին

2 րոպեի ընթերցում

Հայ մասնակիցները պատրաստ են «Մանկական Նոր ալիք 2012»-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Նոր ալիք 2012» մրցույթին Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանի եւ Արինա Մալխասյանի նախապատրաստական փորձերը շատ լավ են անցել: Մրցույթը տեղի կունենա այսօր`օգոստոսի 15-ի երեկոյանՂրիմի «Արտեկ» համերգային համալիրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում մասնակիցների պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը նշեց, որ Ղրիմում նախապատրաստական ամբողջ ընթացքում աղջիկները լավագույն արդյունքներ են ցուցաբերել:

Այս տարի «Մանկական Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը ներկայացնում են ոչ թե մեկ, այլ երկու մասնակից, եւ ոչ թե դուետով, այլ անհատ կատարմամբ:

Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը կկատարի Listen եւ «Կարոտ», իսկ Արինա Մալխասյանը` «Լուսնյակ գիշեր» եւ Chocolade երգերը: Այս տարի մրցույթն անցկացվում է Ղրիմում արդեն հինգերորդ անգամ: Մրցույթին մասնակցում է 12 երկրներից 16 մասնակից:

«Մանկական Նոր ալիք» -ի ժյուրիի կազմը գլխավորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իգոր Կրտուտոյը: Ժյուրիի անդամների թվում են` Կոնստանտին Մելաձեն, Լեւ Լեշենկոն, Ալսուն:

Մրցույթը կանցկացվի օգոստոսի 15-ից 17-ը: Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթեր, այլ ցուցադրվում է տեղական երկրի հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռեռուստատեսությամբ` մրցույթի ավարտից օրեր անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում