Հենրիխ Մխիթարյանի հետ աշխատելը միայն հաճույք է. Լուչեսկի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուկչեսկուն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարայնի խաղին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Միստերի հարցազրույցը ռուսական sport-express.ru պարբերականին.

- Պարոն Լուչեսկու դուք միշտ ընդգծում եք, որ «Շախտյոր»յուրաքանչյուր նորեկին`հարմարվելու համար ժամանակէպետք: Ինչպե՞ս եղավ, որերկու տարի առաջ «Մետալուրգ»-իցտեղափոխված Մխիթարյանը կարողացավ ավելի հեշտ ու արագ անցնել այդ շրջանը:

- Ձեզ հետ համամիտ չեմ. նրա համար այդքան էլ հեշտ չէր: Ամեն ինչ ավելի հեշտացավ, քանի որ Հենրիխը ֆուտբոլային բարձր գրագիտություն ունի: «Շախտյոր»-ի այսօրվա փիլիսոփայությանը համապատասխանելը նրա կարևոր հատկանիշն է: Սրան գումարում ենք արագություն, հզորություն, տեխնիկական բարձր պատրաստվածություն: Այս ամենը Հենրիխին տրված է բնությունից ու աճել է մարզումների ընթացքում: Նրա հետ աշխատելը միայն հաճույք է:

- Մի՞թե Մխիթարյանն իրեն քննադատելու առիթ չի տալիս:

- Միշտ էլ կարելի է պատճառ գտնել: Իդեալական ֆուտբոլիստ չկա, բայց կասեմ անկեղծորեն: Մխիթարյանին բավական բարդ է նկատողություն անել, ինչպես խաղի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո: Գուցե միայն այն, որ նա երբեմն-երբեմն ավելի շատ է տարվում խաղով: Մխիթարյանի դեպքում լավագույնը կարող է լավի թշնամին դառնալ: Նկատի ունեմ, որ Հենրիխը կատարում է ամեն ինչ, որ ես պահանջում եմ` ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Բայց նա անընդհատ, ամեն խաղային դրվագում փորձում է գործել առավելագույնս արդյունավետ, իսկ դա անհնար է: Նա ստեղծել է այնպիսի միջավայր, որ հարգանք է վայելում խաղընկերների մոտ եւ՛ խաղադաշտում, եւ՛ դրա սահմաններից դուրս: Պատանի տարիքում նա վեց ամսով եղել է Բրազիլիա ու այնտեղ սովորել է պորտուգալերեն: Բավական հեռատես որոշում էր. գիտեր, որ «Շախտյորում» հայտնվելու է բրազիլացիների կողքին:

- Եւ կգրավի Ժադցոնի դիրքը:

- Երբ Ժադսոնն առաջին անգամ ակնարկեց «Շախտյոր»-ից հեռանալու մասին` անմիջապես առաջարկեց , որ Հենրիխն իրեն փոխարինի: «Մխիթարյանը վաստակել է իրավունք խաղալու իմ դիրքում», - ասում էր բրազիլացին: Եթե հիշում եք` նա Հայաստանի հավաքականում գործում էր հենակետայինի դիրքում, որը հարձակողական գործողություններ էլ պետք է կատարի:

- Կարելի է ասել, որ Ժադսոնը պետք է պարտական լինի Մխիթարյանին, ով առանց մեծ խնդիրների փոխարինեց «Շախտյոր»-ում ՈՒԵՖԱ-ի գավաթի պատմության մեջ վերջին գոլի հեղինակին: Ի վերջո, Ժադսոնի վերադարձը Բրազիլիա ավելի հեշտ ստացվեց:

-Գուցե եւ այդ տարբերակն ամբողջությամբ հնարավոր է, չնայած այն Ժադսոնի հեռանալու դեպքում միակը չէ: Միայն այդ տեսակ ֆուտբոլիստը կարող էր ամբողջովին գնահատել հակառակորդի տաղանդը և բարձրաձայնել, որ հետո նրա համար դժվար կլինի մրցակցել Մխիթարյանի հետ, ով իրենից հինգ տարով երիտասարդ է:

-Մի անգամ Դուք ինձ ասում էիք, որ չեք ընդունում «փլեյմեյքեր» բառը: Իսկ Ձեր համակարգում յուրաքանչյուր հարձակվող պետք է կարողանա երկուսը մեկում կատարել` և փոխանցումները, և հարձակումն ավարտել գոլով: Այդ դեպքում, ինչպե՞ս կանվանեք Մխիթարյանի խաղային ֆունկցիան «Շախտյոր»-ում:

-Ինձ ամենաքիչն է անհանգստացնում, թե ինչ տերմինով կարելի բնորոշել Հենրիխին: Գլխավոր առավելությունն այն է, որ նա դինամիկ է: Ֆուտբոլիստներրը կարողանում են փոխվել դիրքերով և շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք հարձակվել և պաշտպանվել: Ի դեպ, պաշտպանական գծում Մխիթարյանն ավելի վստահ է հանդես գալիս, քան Ժադսոնը, քանի որ ավելի աշխատունակ է, արագ: Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա Հենրիխը մի փոքր զիջում է արագության մեջ: Բայց կարծում եմ, որ այն ժամանակավոր է:

- Զրուցել եք արդյո՞ք Մխիթարյանի հետ այն մասին, որ հինգ տուրից հետո նա յոթ գոլով գլխավորում է ռմբարկուների ցանկը:

-Առանձնահատուկ ոչինչ չեմ անում: Պետք է սովորի ավելի հանգիստ լինել հարձակումների վերջնամասում: Պատահում է այնպես, որ Մխիթարյանի արագությունը վերածվում է վիրպումների եւ միայն փորձը կարող է ուղղել իրավիճակը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում