Մխիթարյանն ԱՊՀ երկրների հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Սպորտք-Էքսպրես» պարբերականի «Աստղ» մրցույթի արդյունքներով` հետխորհրդային տարածքի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Մխիթարյանին իրենց տարբերակում են ընդգրկել հարցմանը մասնակցած ԱՊՀ երկրների մարզական 15 լրագրողներից 12-ը, որոնցից 9-ը Մխիթարյանին նշել են առաջին տեղում, Ռուսաստանի ու Բելառուսի ներկայացուցիչները' երկրորդում, իսկ վրացի լրագրողը՝ 4-րդ տեղում: Հայ ֆուտբոլիստին իրենց տարբերակներում չեն նշել միայն Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Մխիթարյանին լավագույնն են ճանաչել նաև ռուսական թերթի ինտերնետ կայքի այցելուները:

Մխիթարյանը վաստակել է 60 միավոր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը' 56 միավոր: 35 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել է զբաղեցրել Մախաչկալայի «Անժի»-ի պաշտպան Ռասիմ Թագիբեկովը:

Հեղինակավոր թերթի մեկնաբան Բորիս Լևինը գրել է. «Հիմնական պայքարն այս ամիս ընթացավ երկու ֆուտբոլիստների միջև: Ալեքսանդր Կերժակովն այնպիսի նվիրվածությամբ սկսեց ապացուցել, որ Եվրո-2012-ի բոլոր վիրպումները պարզապես անհեթեթություն էին, որ հուլիս ամսին աչքի ընկավ բոլոր խաղերում: Նա այնպիսի մարզավիճակում էր, որ օգոստոսի սկզբին ստացած վնասվածքի լուրը բոլորը ընդունեցին մեծ հիասթափությամբ:

Սակայն նույնիսկ Կերժակովի այդպիսի հիանալի խաղի պարագայում գտնվեց մեկը, ով շրջանցեց նրան. Դոնեցկի «Շախտյորի» առաջատար (այժմ դրա մասին կարելի է գրել առանց վերապահումների) Հենրիխ Մխիթարյանը: Հուլիս ամսին նա պարզապես անկասելի էր, իսկ օգոստոսին շարունակում է մեկը մյուսի հետևից գոլեր խփել: Այսպիսի ֆուտբոլիստ ունենալով' և' Հայաստանի հավաքականը, և' հանքափորները կարող են վստահ նայել դեպի ապագան: Եվ շատ հավանական է, որ «Աստղ» մրցանակը տարվա վերջում առաջին անգամ բաժին չհասնի ռուս կամ ուկրաինացի ֆուտբոլիստի»:

Մխիթարյանը լավագույնն էր ճանաչվել նաև մայիս ամսին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում