Վարդան Մինասյանը «Կուբան»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուներից է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հնարավոր է ստանձնի Կրասնոդարը ներկայացնող «Կուբան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակաչելով sport.ru ռուսական պարբերականը, օրեր առաջ«Կուբան»-ն լքել էր ակումբի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն, եւ ռուսական ակումբի ղեկավարները հնարավոր թեկնածուների շարքում դիտարկում է նաեւ Հայաստանի ընտրանու 38-ամյա մարզչի թեկնածությունը:Հավակնորդների թվում է Ռուսաստանի երկրորդ հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը:
Նշվում է, որ եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ապա Մինասյանը համատեղության կարգով կգլխավորի նաև Հայաստանի ազգային հավաքականը:«Կուբան»-ում են հանդես գալիս մեր ազգային ընտրանու ֆուտբոլիստներ՝ Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիզը և Դավիթ Մանոյանը:
Դան Պետրեսկուն կրասնոդարյան ակումբից հեռացել է օգոստոսի 14-ին և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կգլխավորի Մոսկվայի «Դինամո»-ն:
«Կուբան»-ի սեփականատերն է հայազգի հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը, ով հովանավորում է նաև Դոնեցկի «Մետալուգ»-ին և Երևանի «Բանանց»-ին:
Վարդան Մինասյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2009 թվականից: