Ֆուտբոլ

Մովսիսյանը և Մարկոսը Սպորտ-Էքսպրեսի կազմած տասը լավագույնհարձակվողների թվում են

1 րոպեի ընթերցում

Մովսիսյանը և Մարկոսը Սպորտ-Էքսպրեսի կազմած տասը լավագույնհարձակվողների թվում են

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի չորս տուրերի արդյունքներով «Կրասնոդար»-ի և «Կուբան»-ի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Յուրա Մովսիսյանը և Մարկոս Պիզելին ընդգրկվել են «Սպորտ-Էքսպրես»-ի կազմած լավագույն տասը հարձակվողների թվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Մովսիսյանը 6,25 միջին միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Պիզելին իր ակտիվում ունենալով 6,13 միավոր՝ կիսում է 4-6-րդ տեղերը:

Մովսիսյանն ընթացիկ առաջնության առաջին չուրս խաղերում խփել է չորս գնդակ և վաստակել մեկ 11 մետրանոցի իրավունք, իսկ Մարկոսն աչքի է ընկել երկու գոլային փոխանցումներով:

Երկու հարձակվողներն էլ ներկայում գտնվում են Հայաստանի ազգային ընտրանու ճամբարում՝ նախապատրաստվելով օգոստոսի 15-ին Երևանում կայանալիք Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում