Բելառուսի հետ խաղում մեր ընտրանու համար ամենակարեւորը հաղթանակն է. Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խաղից մեկ օր առաջ ուսումնամարզական «բաց» մարզման ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսն իրենց կարծիքները հայտնեցին մրցակից թիմի մասին:

Հենրիկ Մխիթարյան- «Բելառուսի հետ այս խաղը մեզ համար վերջին ստուգողական հանդիպումն է: Սրանից հետո մարզիչն արդեն կորոշի, թե աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային կազմում ով դուրս կգա խաղադաշտ, եւ ով` ում կփոխարինի: Իսկ մենք պետք է անենք այն ամենը, ինչ կպահանջի մեզանից մարզիչը: Մեզ համար այս խաղում ամենակարևորը հաղթանակն է, որպեսզի վստահություն ձեռք բերենք Մալթայի հետ խաղից առաջ: Իսկ ինչ վերաբերում է մրցակցին, ապա այնքան էլ ծանոթ չեմ: Դեռ չեմ նայել նրանց խաղը: Մարզիչն արդեն գիտե նրանց խաղը, կառանձնացնի թույլ և ուժեղ կողմերը, և կասի, թե որ թույլ կողմերից օգտվենք: Մենք էլ կփորձենք կատարել նրա պահանջները»:

Դավիթ Մանոյան-«Իհարկե, արդյունքը շատ կարեւոր է, բայց ավելի կարեւոր է տեսնել, թե թիմն ինչպես է խաղում: Չէ՞ որ մեկ ամիս է մնացել մինչեւ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկը: Պետք է պատրաստ լինենք: Առաջին հերթին սպասում ենք լավ խաղի: Երբ խոսքն ազգային հավաքականի մասին է, բացարձակ կապ չունի` խաղն ընկերական է, թե պաշտոնական: Գիտենք, որ Բելառուսն ուժեղ թիմ է: Նրանց երիտասարդական հավաքականը մասնակցեց Օլիմպիադային: Հավաքականը երիտասարդ է, բայց ունեն նաեւ փորձառու ֆուտբոլիստներ: Լավ թիմ է»:

Յուրա Մովսիսյան-«Այս խաղը շատ կարևոր է մեզ համար:Կարելի է ասել, որԲելառուսըշատնմանէԲուլղարիայի ու Մալթայի հավաքականներին: Նրանք շատ հզոր թիմ ունեն: Հետաքրքիր խաղ է սպասվում: Բելառուսիհավաքականը բարձրակարգթիմէ,որտեղուժեղֆուտբոլիստներ կան,բայց մեր հավաքականիֆուտբոլիստներն էլ այժմգերազանցմարզավիճակում են»:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից