Պաշտոնական

ՀՀ Նախագահը ցավակցել է Ահմադինեժադին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ցավակցել է Ահմադինեժադին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկավության միջոցների հետ կապերի վարչություներից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ հեռագրում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ: Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև ի դեմս Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ողջ ժողովրդին:Այս ծանր պահին մենք իրանցի ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ողբերգության հետևանքների հաղթահարման համար»:

Իրանի տարածքում օգոստոսի 11-ին` ժամը 16.23-ին, Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արեւմուտքգրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ:«Արմենպրես»-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում