2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հայտնի երաժշտական New Musical Express ամսագիրն օգոստոս ամսին տոնում է իր 60 ամյակը: Այս առիթով ամսագիրը որոշել է իր ընթերցողների շրջանում անցկացնել քվեարկություն եւ ընտրել վերջին 60 տարիների 20 լավագույն երգերը:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով New Musical Express-ը, առաջին հորիզոնականում հայտնվել է Էմմի Ուայնհաուսը` իր Rehab երգով: Մի քանի սերունդների լավագույն երգերի ռեյտինգային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է մեր ժամանակների The Killers ամերկյան ռոք խումբը` Mr. Brightside երգով: Իսկ ահա երրորդ տեղում է բրիտանական դասական Joy Division խումբը սիրո մասին ամենազգացմունքային` Love will Tear Us Apart հիթով:
Վերջին 60 տարիների լավագույն 20 հիթերի ցանկում մնացած հորիզոնականները դասավորվել են հետեւյալ կերպ` չորրորդ տեղում է The Strokes-ը` Last Night երգով, 5-րդ տեղում Nirvana-ն իր Smells Like Teen Spirit հիթով, 6-րդ հորիզոնակնում հայտնվել է The Cure-ը` Boys Don’t Cry հիթով, 7-րդ տեղում է The Smiths-ը` There Is A Light That Never Goes Out երգով, 8-րդ հորիզոնականը զբաղեցրել է The Clash-ը` London Calling երգով, Arctic Monkeys-ը 9-րդ հորիզոնականում է` I Bet You Look Good On The Dancefloor հիթով, 10-րդ տեղում է The Kinks-ը` You Really Got Me, 11-րդ հորիզոնականում է Oasis-ը` Wonderwall հիթով, The Smiths-ն իր How Soon Is Now երգով հայտնվել է 12-րդ հորիզոնականում, 13-րդ տեղում է The White Stripes-ը` Seven Nation Army հիթով, 14-րդ հորիզոնական` The Who` My Generation, Pulp-ն իր Common People հիթով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, 16-րդ տեղում է Davie Bowie-ն`Heroes կատարումով, The Rolling Stones` Paint It Black-ով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը, 18-րդ տեղում` The Beatles` Eleanor Rigby, 19-րդ հորիզոնականում է Bob Dylan` Like A Rolling Stone, ցանկը եզրափակում է The Verve-ը` Bitter Sweet Symphony հիթով: