Շոու բիզնես

Բրեդ Փիթը եւ Անժելինա Ջոլին արտասովոր արարողության են պատրաստվում

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթը եւ Անժելինա Ջոլին արտասովոր արարողության են պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրեդ Փիթին եւ Անժելինա Ջոլիին պատկանող` Ֆրանսիայի հարավում գտնվող Շատո Միրավալ ագարակում արդեն մի քանի օր է`արտասովոր իրարանցում է: Հավաքվել են զույգի մոտիկ բարեկամները, ներկա են Փիթի ծնողները` Ջեյնը եւ Բիլլը, ոսկերիչ Ռոբերտ Պրոկոպը, որը պատրաստել էր Անժելինայի նշանադրության մատանին: Հյուրերի թվում է նաեւ Փիթի լավագույն ընկեր Ջորջ Կլունին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ արարողությունը կազմակերպվում է դերասանի ծնողների համատեղ կյանքի 50-ամյակի առիթով: Շատերի կարծիքով, սակայն, Բրեդը եւ Անժելինան, որոնք պաշտոնապես նշանադրվել են ապրիլին, վերջապես կխաղան սեփական հարսանիքը դերերը:

Արդեն հայտնի է, որ զույգը ծանոթացել է 2005թ.-ին «Միսթեր եւ Միսիս Սմիթները» ֆիլմը նկարահանելու ժամանակ: Նրանք ունեն 6 երեխա, որոնցից 3-ն իրենց սեփականն են, մյուս 3-ը` որդեգրված, սակայն զույգը պաշտոնապես դեռեւս չի ամուսնացել:

Տեղեկություններ են հաղորդվել, որ Փիթը նախաամուսնական նվեր է մատուցել Անժելինային` նվիրելով 400 հազար դոլարի արժողությամբ յուրատեսակ H. Stern տեսակի ոսկե ժամացույց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում