Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի «Պրեմիեր լիգա»-ի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւԴոնեցկի «Շախտյորի»կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանը Sport-Express պարբերականի կողմից ճանաչվել է Ուկրաինայի առաջնության հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ուկրաինական պարբերական հարցազրույց է անցկացրել մեր ընտրանու կիսապաշտպանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Հենրիխ, Sport-express պարբերականը քեզ ճանաչել է «Պրեմիեր լիգա»-ի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդունիր մեր շնորհավորանքները եւ ի՞նչ կասես այս առթիվ:
-Շնորհակալ եմ, իմ կարծիքով հուլիսը բավականին հաջող ամիս էր: «Շախտյոր»-ին հաջողվեց նվաճել եւ Սուպերգավաթը, եւ երեք անընդմեջ հաղթանակ տանել ներքին առաջնությունում: Ես գոհ իմ ցուցադրած խաղից. այնպես որ, ամեն ինչ կարգին է:
Ռոման Զոզուլյան վերջերս նշել է, որ հիշել է Ձեզ դեռ երիտասարդական հավաքականների հանդիպումներից, երբ Ուկրաինան խաղում էր Հայաստանի դեմ..
-Հաճելի է լսել այդ մասին: Չնայած, մենք այդ խաղում պարտվեցինք 0-4 հաշվով: Մեր ընտրանում այժմ միայն չորս ֆուտբոլիստ է շարունակում իր ֆուտբոլային կարիերան:
-Ինչպիսի՞ նվերներ էիր երազում փոքր տարիքում:
-Առանձնահատուկ որեւէ բան չեմ ցանկացել: Ինձ դուր էր գալիս ամեն տեսակ բաներ, ինչ կապված էր ֆուտբոլի հետ: Լավ հիշում եմ, մի անգամ ինձ նվիրեցին «Միլան» ակումբի մարզաշապիկ, եւ ես այն միայն տանն էի հագնում:
-Գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն չի թաքցնում այն փաստը, որ ինքը կողմ է ռոտացիայի, սակայն դու հիմնական կազմում շատ հաճախ ես հայտնվում: Մի՞թե դա անփոխարինելություն է:
-Ֆուտբոլում չկա անփոխարինել մարդ: Իմ խնդիրն այն է, որ պետք է մարզվեմ եւ ապացուցեմ, որ կարող եմ թիմին օգտակար լինել: Եթե Լուչեսկուն որոշի որ ես պետք է մնամ պահեստայինների կազմում, ուրեմն` այդպես էլ կլինի: «Շախտյոր»-ում մեծ մրցակցություն կա:
-Հետեւո՞ւմ ես Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին:
-Այո, եթե հնարավորություն եմ ունենում նայում եմ բոլոր խաղերը, հատկապես՝ հայ մարզիկների մասնակցությամբ մրցելույթները: Մենք առայժմ 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ ունենք: Բայց հուսամ` Հայաստանի օլիմպիական ընտրանու մեդալների քանակը կավելանա:
-Բացի ֆուտբոլից, ուրիշ ի՞նչ մարզաձեւով ես հետաքրքրվում:
-Վերջերս դիտել եմ ԱՄՆ-Արգենտինա բասկետբոլի հանդիպումը: Ամերիկացիները հաղթեցին խոշոր հաշվով:
-Իսկ ո՞վ է քո սիրելի բասկետբոլիստը:
-(Ծիծաղում է) Քոբի Բրայանտին: