Ֆուտբոլ

Օզբիլիսն անցկացրեց առաջին մարզումը

1 րոպեի ընթերցում

Օզբիլիսն անցկացրեց առաջին մարզումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն անցկացրեց իր առաջին մարզումը Կրասնոդարի «Կուբան»-ի կազմում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, Օզբիլիսը 4 տարվա պայմանագիր է կնքել «Կուբան»-ի հետ: Անցկացնելով իր առաջին մարզումը նոր թիմակիցների հետ` «Այաքս»-ի նախկին ֆուտբոլիստը կիսվել է առաջին տպավորություններով:

«Հրաշալի ակումբ է եւ շատ գեղեցիկ մարզադաշտ ունի «Կուբան»-ը: Ի տարբերություն հոլանդական մարզադպրոցի` այստեղ ավելի մեծ ուշադրություն դարձնում են ֆուտբոլիստի ֆիզիկական պատրաստությանը: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց նաեւ այն, որ 30.000 մարզադաշտը լեփ-լեցուն էր»,-ասել է Օզբիլիսը:

Ինչպես նախապես արդեն տեղեկացվել էր` հոլանդական «Այաքս»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերի համար նա կստանա 1 միլիոն եվրո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում